Քլոե Քարդաշյանը ցույց է տվել «դժգոհ» դստերը

19:05   13 հունիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը իր Instagram-ի հետեւորդ-երկրպագուներին ուրախացրել է իր փոքրիկ դստեր «դժգոհ» լուսանկարներով: Նորաթուխ մայրիկը մեկնաբանել է լուսանկաները:  Նա հրապարակմանը կից գրել է. «Փոքրիկ Թրու»:



Քլոե Քարդաշյանը, ինչպես գիտենք, ապրիլին դուստր է լույս աշխարհ բերել բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից ու կոչել նրան Ճշմարտություն (True): Յուրահատուկ ու ինքնատիպ անունների ընտրությունը հատուկ է Քարդաշյանների գերդաստանին:



Հիշեցնենք, որ ավելի վաղ աստղը նշել էր, որ կբացահայտի իր սլացիկ կազմվածքի եւ ամառվա սեզոնին պատրաստ լինելու գաղտնիքը:
33-ամյա հայազգի հեռուստաաստղը ջանք չի խնայում, որպեսզի վերականգնի նախկին կառուցվածքը:
Նա նշել էր, որ չի կարելի չարաշահել այնպիսի սննդամթերքները, որոնք փքվածություն են առաջացնում: Այդպիսի սննդամթերքներից են, օրինակ, սոխը, լոբազգիները. խնձորը, կաթնամթերքը: Իսկ գարեջրի եւ գազավորված ըմպելիքների մասին խոսելն անգամ ավելորդ է:







© NEWS.am STYLE