Սթիվեն Քինգի «The Outsider» վեպի մոտիվներով ֆիլմ կնկարահանվի

20:35   13 հունիսի, 2018

«The Outsider»-ի սյուժեի հիմքում ընկած է մի տղամարդու պատմություն, որին անարդար կերպով մեղադրում են զարհուրելի հանցանքի՝ մանկասպանության մեջ: Ամբողջ քաղաքի կողմից սիրված ու հարգված քաղաքացին հայտնվում է ոստիկանությունում: Սկսվում է խառնիխուռն մի պատմություն, որտեղ մեղավորներին անմեղներից տարբերելու խնդիր կա: Կլինե՞ն արդյոք ֆիլմում միստիկ եւ դրամատիկ պահեր, ժամանակը ցույց կտա:



«Media Rights Capital» ընկերությունը գնել է վեպի էկրանավորման իրավունքը: Ֆիլմը բաղկացած կլինի 10 մասից:  Ավելի վաղ ընկերությունը նկարահանել էր «Մութ աշտարակ» ֆիլմը՝ Սթիվեն Քինգի համանուն վեպի մոտիվներով: Պետք է նկատի ունենալ, որ, այնուամենայնիվ, վերջին ֆիլմում նկատվում են սյուժետային գծից որոշակի շեղումներ:



Հիշեցնենք, որ Սթիվեն Քինգի գրչին են պատկանում այնպիսի բեսթսելերներ, ինչպիսիք են «Դա» (It), «Կանաչ մղոն» (The Green Mile), «Մութ աշտարակը» (The Dark Tower), «Ընտանի կենդանիների գերեզմանոց» (Pet Sematary), «Ջերալդի խաղը» (Gerald's Game) եւ այլ ստեղծագործությունները:






                                                                                                        Աղբյուրը՝ Deadline.com
                                                                                                 Լուսանկարները՝ Imdb.com



© NEWS.am STYLE