«Ինչը՞ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին». Մարինկա Խաչատրյան

21:05   13 հունիսի, 2018

Երիտասարդ սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Լուսանկարում նա դերասանուհիներ Հասմիկ Խոջյանի եւ Իննա Խոջամիրյանի ընկերակցությամբ խնջույքի է մասնակցում: Երեք դերասանուհիների ձեռքին էլ բաժակներ են՝ խմիչքով լի:



Մարինկան շատ հետաքրքիր կերպով է մեկնաբանել լուսանկարը: Նա լուսանկարին կից գրել է հետեւյալ տողերը. «Ինչը՞ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»: Դերասանուհու լուսանկարն ու մեկնաբանությունը արժանացել են օգտատերերի դրական արձագանքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարինկա Խաչատրյանն Instagram-ի իր էջում շնորհավորել էր եղբոր ծննդյան օրը: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին եղբոր հետ էր: Մարինկա Խաչատրյանն իր հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել, սակայն հեշթեգներում նշել էր՝ «շնորհավոր, իմ եղբայր» բառերը:







© NEWS.am STYLE