Յոթ արգելք՝ ըստ Ֆեն-շույ ուսմունքի

14:23   14 հունիսի, 2018

Ֆեն-շույի ուսմունքի հիմքում ընկած են հետեւյալ 7 հիմնական արգելքները, որոնք օգնում են մարդուն ազատվել բացասական էներգիայից եւ անհաջողություններից։

Արգելք #1. Չի կարելի է հյուրասենյակը միացնել խոհանոցին

Ըստ Ֆեն-շույ ուսմունքի՝ հյուրասենյակը մարդկանց էներգիան եւ հաջողությունները կուտակում է իր ներսում։ Եթե հյուրասենյակը միացնում եք խոհանոցին, շատ հնարավոր է, որ տան եւ ընտանիքի գլխավորի էներգիան եւ հաջողությունները հեռանան։

Արգելք #2. Հին, կոտրված եւ անպետք իրեր պահելը

Չէ որ ջարդված սպասքը եւ կոտրված ափսեները բացասական էներգիան են կուտակում իրենց մեջ, եւ դրանք կարող են այդ էներգիան փոխանցել մարդկանց։ Ըստ Ֆեն-շույի ուսմունքի՝ հին եւ անպետք իրերը անգամ կարող են վիճաբանությունների  պատճառ դառնալ, ուստի այդ տեսակ սպասքից պետք է հնարավորինս արագ ազատվել։

Արգելք #3. Հին իրերի կույտեր

Անպետք իրերի կույտերը մեծ քանակությամբ բացասական էներգիա են կուտակում եւ ազդում տվյալ մարդկանց առողջության վրա։

Արգելք #4. Չորրորդ արգելքը վերաբերում է տան սանտեխնիկային եւ խողովակներին

Տան սանտեխնիկան նույնպես մեծ ազդեցություն ունի ընտանիքի անդամների ինքնազգացողության, տրամադրության, հաջողության վրա։ Հետեւաբար, ուշադրություն դարձրեք  ծորակներին եւ վերանորոգեք այն։

Արգելք #5. Հայելիների դիրքը. հայելիները չպետք է արտացոլեն տան մուտքի դուռը

Դրական էներգիան սովորաբար տուն է գալիս գլխավոր մուտքից, եւ եթե հայելիները դրվում են վերը նշված ձեւով, ուրեմն էներգիան եւ հաջողությունները միանգամից դուրս են գալիս տանից։

Արգելք #6. Արգելք աստիճանների մասին

Տան մեջ առկա աստիճանների արանքում չպետք է բացվածք լինի, այլապես էներգիան կրկին տանից դուրս կգնա։

Արգելք #7. Տան մուտքի դռան վերեւում չպետք է ժամացույց կամ այլ իրեր տեղադրել

Չի կարելի տանը դռան վերեւում ինչ-ինչ իրեր դնել, քանի որ դրանք անհաջողությունների նշան կարող են լինել։

 

Աղբյուրը՝ esotericblog.ru



© NEWS.am STYLE