Աննա Գրիգորյանի «երազանքի» խենթ սանրվածքը

00:15   14 հունիսի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի եւ մոդել Աննա Գրիգորյանն Instagram-ի իր էջում, story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, հրապարակել է նոր տեսանյութ, որում դերասանուհին ներկայացել է «խենթ»  ու անսովոր  սանրվածքով:



Տեսանյութի մեջ նա նաեւ մեկնաբանել է իր նոր իմիջային փոփոխությունը: Դերասանուհին շեշտել է. «Սրանք իմ երազած մազերն են»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրած լուսանկարում Աննան առանց դիմահարդարման էր: Լուսանկարին կից դերասանուհին ոչ մի մեկնաբանություն չէր թողել, միայն հեշթեգներում բարի լույս էր մաղթել իր հետևորդներին:






© NEWS.am STYLE