Ստեֆանո Գաբբանան Սելենա Գոմեսին «անճոռնի» է անվանել

11:34   14 հունիսի, 2018

Ստեֆանո Գաբբանա Սելենա Գոմեսին անվանել է «անճոռնի» ՝ առաջացնելով իր հասցեին բացասական քննադատության հեղեղ։ Eonline.com-ը հայտնում է, որ 25-ամյա երգչուհու Instagram-ն ունի 138 մլն բաժանորդ (Սելենան համար մեկն է աշխարհում՝ միկրոբլոգում բաժանորդների քանակով),  ու նրանք բոլորը վրդովվել էին՝ տեսնելով իտալացի դիզայներ Ստեֆանո Գաբբանայի արձագանքը։ Dolce& Gabbana նորաձեւության տան  55-ամյա համահիմնադիրը  The Catwalk Italia-ի Instagram-ում մեկնաբանել է Գոմեսի լուսանկարը՝ նրան անվանելով «անճոռնի»։

«Նա այնքան անճոռնի է»,- գրել է Գաբբանան 25-ամյա երգչուհուն լուսանկարների տակ։

Ֆանատները շտապել են պաշտպանել երգչուհուն ու պատասխանել են Ստեֆանոյին աշխարհի ամենավերջին հայհոյանքներով։



© NEWS.am STYLE