«Թավշյա Հեղափոխությունից» հետո շատ շատերը փորձում են հաստատվել, բայց չի ստացվում». Սոնա Շահգելդյան

10:40   14 հունիսի, 2018

Երգչուհին Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում վերջին շրջանում քաղաքական հրապարակումներով է կիսվում, արտահայտում է իր կարծիքն այս կամ այն հարցի շուրջ: Այսօր նա նոր գրառում է կատարել փոփոխական մարդկանց մասին: Երգչուհին բարի լույս մաղթելով իր հետեւորդ-երկրպագուներին գրել է.

«Բարի լույս բոլորին, մի տեսակ «Թավշյա Հեղափոխությունից» հետո շատ շատերը փորձում են հաստատվել ինչ-որ բաներ գրել, խոսել, բայց չի ստացվում: Մինչեւ էդ ամեն բանը խոսեիք, Բա ու՞ր էիք: Միշտ պետք է պայքարել արդարության համար ու անկեղծ լինել ինքդ քո առաջ, չվախենաս…. Ես կեղծավոր մարդկանց, կներեք, ատում եմ… մի քանիսին էլ կախվել են փրփուրներից չգիտեն էլ ինչ անեն, մի փոխվեք քամելիոնի պես, ամոթ ա, էդ ամենը ակնհայտ երեւում է…..»:

Ավելի վաղ, երգչուհին հրապարակելով ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կրկին անգամ խոսել էր նրա  մասին:

Սոնան գրել էր. «Մեր վարչապետը բոլորին 10 ով 0 արեց անումա ու կանի։ Վարչապետ ունենք աշխարհը չունի»:



© NEWS.am STYLE