Բեյոնսեն նորից հղի է՝ վստահեցնում են երկրպագուները

13:03   14 հունիսի, 2018

Բեյոնսեի On The Run 2 Tour համաշխարհային շրջագայությունը արդեն Եվրոպա է հասել։ Առաջին համերգը 36-ամյա երգչուհին վերջերս Քարդիֆում է տվել։ Երգչուհին այնտեղ փառահեղ շոու է կազմակերպել, առավել եւս, որ նրան շրջագայության ժամանակ ուղեկցում է Ջեյ Զին, որը նրա հետ միասին բեմ է բարձրացել։ Երկրպագուները շատ ոգեւորվել էին հենց շոուի սկզբից, երբ հսկայական էկրանի վրա ցուցադրվեցին Բեյոնսեի ու 48-ամյա ռեփերի լուսանկարները երեխաների հետ։

Համերգից հետո երկրպագուները սկսել են վստահեցնել, որ Բեյոնսեն հղի է չորրորդ երեխայով ու որ լուսանկարները ապացուցում են դա, քանի որ երեւում էր նրա կլորացած փորը, ինչը երգչուհին ոչ մի կերպ չէր կարողանում թաքցնել տարբեր անսամբլների տակ։

Իսկ մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ հանրահայտ երգչուհին երջանկությունից յոթերորդ երկնքում է գտնվում։

Բեյոնսեն դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունները։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Backgrid



© NEWS.am STYLE