Սյուզի Մելիքյանը՝ իր առաջին cover հոլովակի եւ շապիկների հավաքածու ստեղծելու մասին

14:04   14 հունիսի, 2018

Երգչոհի Սյուզի Մելիքյանն առաջին անգամ ներկայացրել է cover կատարում՝ Ադելի Skyfall երգի հիման վրա: Սյուզին cover-ը ներկայացրել է YouTube-ում՝ դրա հիման վրա նկարահանած հոլովակի տեսքով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե ինչպես է որոշել ներկայացնել cover հոլովակ, ինչպես նաեւ կիսվել իր առաջիկա նորություններով եւ այլ ոլորտում իրեն փորձելու մտքերով:

«Շատ վաղուց իմ հետեւորդներն ինձ հարցնում էին, թե ինչու cover-ներ չեմ անում, միշտ ներկայանում եմ իմ սեփական երգերով… Երեւի՝ ինչ-որ ներքին զգացողություն ստիպեց հենց այս երգը երգել: Հոլովակն ավելի շատ Instagram-ի համար էինք նկարահանել, քանի որ հենց այնտեղով էին ինձ շատ գրում, հետո արձագանքներից հասկացա, որ կարելի է այն տեղադրել նաեւ YouTube-ում: Սա տեսահոլովակ չէ, պարզապես երեւանյան փողոցներում հետաքրքիր կադրեր ենք ստացել: Այն նկարահանել է իմ լավ ընկեր Լիա Քոչարյանը: Կարծում եմ՝ այս հոլովակում մեր երեւանյան ջերմությունը, երեկոները  լավ երեւում են»:

Երաժշտական հոլովակը միակ աշխատանքը չէր, որով զբաղված էր երգչուհին: Սյուզին իրեն փորձում է նաեւ նորաձեւության ոլորտում, սակայն ինչպես ինքն է շեշտում՝ պետք չէ շտապել եւ իրեն անվանել դիզայներ.

«Շուտով կթողարկեմ շապիկների հավաքածու: Ինչո՞ւ որոշեցի շապիկներ ստեղծել, քանի որ ինքս ինձ համար հաճախ չեմ կարողանում գտնել հետաքրքիր շապիկներ, որոշեցի ինքս ինչ-որ հետաքրքիր մտքեր պեղել:  Հետո հասկացա, որ բացի այն, որ ես ինքս ինձ համար կարող եմ մտածել նման շապիկներ, կարելի է նաեւ ստեղծել փոքրիկ հավաքածու: Շուտով նաեւ ֆոտոշարք կներկայացնեմ իմ այդ հավաքածուով: Առայժմ կսահմանափակվենք շապիկներով, հետագայում, եթե հագուստի հետ կապված այլ հետաքրքիր մտքեր լինեն, միգուցե անդրադառնամ նաեւ դրանց: Ուզում եմ շեշտել, որ որպես դիզայներ չեմ ներկայանալու այս պահին, սա պարզապես ինձ համար հոբբի է, պարզապես իմ մտքերն եմ ներկայացնելու: Հիմա փորձում եմ առանձնանալ նաեւ դիմահարդարման ոլորտում: Կունենամ դիմահարդարման իմ առամձին տարածքը, որտեղ կլինեն ինձ հետ աշխատող աղջիկներ, որոնք կսպասարկեն մեր հաճախորդներին, ես էլ կլինեմ նրանց կողքին եւ կփորձենք աճ գրանցել նաեւ դիմահարդարման ոլորտում եւ ունենալ ձռքբերումներ: Ես միշտ առանձին եմ աշխատել դիմահարդարման ոլորտում, ոչ մի սրահում չեմ աշխատել: Հիմա փորձում եմ ձեւավորել իմ թիմը: Սրահը կոչվելու է Suzy Meliqyan Beauty Space: Շատ ուրախ կլինեմ, երբ արդեն աշխատեմ իմ տարածքում, իմ թիմի հետ: Դիմահարդարման ոլորտն ինձ համար միշտ հետաքրքիր է եղել ու հաճույքով եմ աշխատել»:

Երգչուհին նաեւ նշեց, որ կարեւորում է այս ոլրտների համատեղումը երաժշտական գործունեության հետ.

«Առաջիկայում ունեմ նաեւ նորություններ կապված երգի հետ: Բայց դեռ չեմ բացի փակագծերը, երբ այն լինի, մեծ սիրով կներկայացնեմ իմ շատ սիրելի հանդիսատեսին եւ ձեզ»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սյուզի Մելիքյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE