Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի հավաքածուն գովազդող մոդելների հետ

13:44   14 հունիսի, 2018

Երեկ Քանյե Ուեսթն իր Twitter-ում հրապարակել է մի շարք լուսնակարներ, որոնք գովազդում են ռեփերի Yeezy 500 Supermoon Yellow նոր կոշիկը։ Բացի ամենայնից՝ Քանյեն, չգիտես ինչու, ցուցադրել է նաեւ այսպիսի  լուսանկար, որտեղ աղջիկներից մեկը Քիմի նմանակն է։ Մոդելներին լուսանկարել էր Էլի Ռասսել Լիննեցը։

Ի դեպ, մոդելները, որոնք լուսանկարվել են Ուեսթի համար, Քրիստեն Նոել Քրոուլին, Վենեդա Բաթնին ու մյուսները, նաեւ բյութի բլոգերներ են։

Այսօր նրանց է միացել նաեւ Քիմը, որն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար՝ ամուսնու արտադրանքը գովազդող մոդելների հետ։

«Աղջիկների ավազակախումբ», - այսպես է մակագրել լուսանկարը 37-ամյա հեռուստաաստղը։



© NEWS.am STYLE