Դրեյքը նոր տեսահոլովակ է նկարահանել «I’m Upset» երգի համար

14:48   14 հունիսի, 2018

Դրեյքը թողարկել է նոր տեսահոլովակ «I’m Upset» երգի համար։ OVO Sound-ի  YouTube  ալիքով հրապարակվել է կանադացի ռեփերի  նոր տեսահոլովակը, որտեղ նկարահանվել են «Դեգրասսի. Հաջորդ սերունդ» սերիալի հերոսները (կանադացի երիտասարդական սերիալ, որը պատմում է Տորոնտո քաղաքում Դեգրասսի դպրոցի ուսանողների կյանքի մասին), նաեւ՝ Ջեյն ու Լռակյաց Բոբը։ Սերիալում ժամանակին Դրեյքն էլ է նկարահանվել, որը որոշել է հիշել իր ընկերներին ու նկարահանել ահա այսպիսի տեսահոլովակ։

Երգն ընդգրկվելու է ռեփերի նոր՝ Scorpion ալբոմում։

Հայտնում են, որ Scorpion ալբոմը կթողարկվի արդեն հունիսին (հավանաբար ամսի 29-ին)։ Այն դառնալու է երաժշտի հինգերորդ ստուդիայական ալբոմը։



© NEWS.am STYLE