«Սեփական ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքն ապահովելը նույնքան դժվար է, որքան մի ողջ երկիր կառավարելը». Սարգիս Գրիգորյան

16:26   14 հունիսի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում դերասանի գեղեցիկ ընտանիքն է՝ կինը՝ Մանոն, դուստրերը՝ Էվան եւ Յանան: Այս զույգի ընտանիքն արդեն 10 տարեկան է: Հրապարակմանը կից Սարգիս Գրիգորյանը գրառում է կատարել՝ ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքի մասին: Նա գրել է. «Սեփական ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքն ապահովելը հաճախ նույնքան դժվար է լինում, որքան մի ողջ երկիր կառավարելը: Հարգում ու վստահում եմ ընտանիք հարգողներին... Մենք այսօր 10 տարեկան ենք...ուռա...»:

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargisgrigoryan_official) on

Ավելի վաղ, Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարին կից դերասանն գրառում էր կատարել՝ խոսելով արդարության, խղճի ու հոգու մասին: Նա գրել էր. «Արդար եղիր ինքդ քո առաջ, որ խիղճդ հանգիստ լինի, իսկ հոգիդ խաղաղ»:



© NEWS.am STYLE