Դի Կապրիոյին «բռնացրել են» ընկերուհու ու նրա խորթ հոր՝ Ալ Պաչինոյի հետ ընթրելիս

16:06   14 հունիսի, 2018

Լեոնարդո դի Կապրիոյին ու Կամիլա Մորոնեյին պապարացիները «բռնացրել են» Բեւերլի Հիլզում։

43-ամյա դերասանը հանդիպում է 20-ամյա մոդելի հետ, ով 78-ամյա Ալ Պաչինոյի խորթ դուստրն է, քանի որ դերասանը 2009-ից սկսած ապրում է Կամիլայի մոր՝ 42-ամյա Լյուսիլ Սոլայի հետ։

Ահա և զույգը որոշել է ընտանեկան ընթրիք կազմակերպել, որին մասնակցում էին սիրահարները, ինչպես նաեւ Ալ Պաչինոն ու Կամիլայի մայրը։

Լրագրողները հասցրել են մի քանի լուսանկար անել հունական ռեստորանում, որտեղ անցնում էր ընթրիքը։

Ի դեպ, Կամիլա Մորոնեն ծնվել է Արգենտինայում 1997-ի հունիսի 16-ին ու Լեոյից ուղիղ 23 տարով փոքր է։

Հիշեցնենք, որ Լոեն սիրային հարաբերություններ է ունեցել այնպիսի գեղեցկուհիների հետ, ինչպիսիք են Բար Ռաֆայելին, Նինա Ագդալը, Ռիհաննան, Ժիզել Բունդհենը, Քելլի Ռորբախը, Բյեյք Լայվելին։

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE