Մոդել Ալեսյա Կաֆելնիկովային կողոպտել են

18:16   14 հունիսի, 2018

Մոդել Ալեսյա Կաֆելնիկովային կողոպել են։ «Դնին», վկայակոչելով Super պորտալը, հայտնում է, որ հայտնի թենիսիստի դուստրը դիմել է ոստիկանություն։ Ալեսյան պլանային բուժում է անցնում բուժհատատությունում, դրա համար էլ նրա շահերը իրավապահ մարմիններում կներկայացնեն վստահված անձիք։ Կաֆելնիկովայի ներկայացուցիչն արդեն հաղորդում է գրել գողության ու պատվի ու արժանապատվության պաշտպանության մասին։ Տուժածների վարկածով՝ մայիսի 30-ին աղջիկը հայտնաբերել է իր Louis Vuitton ուսապարկի կորուստը, որտեղ գտնվում էր նրա անձնագիրը, բանալին ու IPhone-ը։ Հավելենք, որ առեւանգված հեռախոսից համացանցում հրապարակվել են 19-ամյա մոդելի ու 22-ամյա ռեփեր Փարաոնի ինտիմ լուսանկարները, ինչից սեքս սկանդալ է բորբոքվել։ Կաֆելնիկովայի ներկայացուցիչները քննիչներին հայտնել են այն աղջկա անունը, ով Ալեսյայի կարծիքով, գողացել է նրա իրերն ու լուսանկարները հրապարակել համացանցում:

«Ինձ համար շատ տհաճ է ու վիրավորական, կարծում եմ՝ բոլորն էլ նույնը կզգային այս իրավիճակում։ Դա անօրինական ներխուժում է անձնական կյանք՝ ստոր, հանցավոր ճանապարհով, որը վիրավորել է ոչ միայն ինձ, այլեւ իմ մտերիմներին։ Թող այս փորձությունը դաս դառնա իմ ու բոլոր նրանց համար, ովքեր նույնպես կարող են բախվել դրան»,- մեկնաբանել է Ալեսյան։

Վերջերս լրատվամիջոցները հայտնել են, որ ռեփեր Փարաոնից բաժանվելուց հետո Կաֆելնիկովան վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել։ Չնայած մոդելի պաշտոնական ներկայացուցիչները հերքել են այդ բոլոր տեղեկությունները, շատ երկրպագուներ շարունակում են հավատալ, որ նա շատ ծանր  հոգեվիճակում է գտնվում։ Նաեւ Ալեսյան իբրև գժտվել է հոր հետ այն բանից հետո, երբ հայրն իբրեւ ակնարկել է, որ նա թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունի, մոդելը կոպտել է Եվգենի Կաֆելնիկովին սոցցանցերում։



© NEWS.am STYLE