«Գահերի խաղը» սերիալի աստղը իր դաջվածքում սփոյլեր է թույլ տվել

19:25   14 հունիսի, 2018

Ամերիկյան ֆենթեզի ժանրով դրամատիկ «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Սոֆի Թերները, ով սերիալում մարմնավորում է Սանսա Սթարքի կերպարը, դաջվածքի միջոցով, կարծես թե, ուզում է ակնարկել, որ իր հերոսուհուն կհաջողվի շրջանցել Ջորջ Մարտինի «ջարդը»:



Instagram-ում Թերներին նշել են մի հրապարակման վրա, որտեղ դաջվածքի վարպետը շնորհակալություն է հայտնել նրան հանդիպման համար, իսկ դաջվածքը գայլի պատկեր է , որը խորհրդանշում է Սթարքերի տոհմը: Դաջվածքը նաեւ ներառում է գրություն. «Ոհմակին հաջողվում է փրկվել»:  Հիշեցնենք, որ այդ արտահայտությունը հնչում է նաեւ սերիալում, Սանսայի եւ իր քրոջ՝ Արիայի խոսակցության ժամանակ. «Միայնակ գայլը մեռնում է, բայց ոհմակը գոյատեւում է»:



Այս ամենը երկրպագուների համար հուսադրող փաստ կարող է լինել:
«Գահերի խաղի» վերջին՝ ամփոփիչ եթերաշրջանը կհանձնվի երկրպագուների դատին 2019 թվականին: Նոր եթերաշրջանը կներառի ընդամենը 6 սերիա, սակայն սերիաները սովորականից ավելի երկար կտեւեն: 




                                                                                                           Աղբյուրը՝ Mashable.com
                                                                                                       Լուսանկարները՝ Imdb.com



© NEWS.am STYLE