Քայլի Ջենների վառ ու թարմ լուքը

21:45   14 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջեները իր Instagram-ի հետեւորդներին ներկայացել է թարմ ու վառ կերպարով: Նա իր միկրոբլոգում եւ story հավելվածում հրապարակել է լուսանկարներ: Դրանցում աստղը վառ կարմիր շրթներկով է, կապույտ թեթեւ բաճկոնով:



Քայլիին իր երկրպագուները հիմնականում սովոր են տեսնել կրքոտ կերպարներում, իսկ այս լուսանկարներում հեռուստաաստղը, թերեւս, նուրբ տեսք ունի: Գուցե դա վերջերս մայրության բերկրանքը զգալու հետեւանքն է:



Հիշեցնենք, որ վերջերս Քայլին բարկացել էր եւ ջնջել է իր դստեր՝ Սթորմիի բոլոր լուսանկարները։ Նախկինում աստղի 109 միլիոն բաժանորդները Instagram-ում հնարավորություն ունեին հաճախ տեսնել Սթորմիի լուսանկարները։ Սակայն, Քայլին անսպասելիորեն որոշել է ջնջել բոլոր լուսանկարները։ Քայլիին հավանաբար դուր չէր եկել, որ բաժանորդները դժգոհություն էին հայտնել, թե ինչու է նա հազվադեպ ամբողջությամբ ցույց տալիս դստեր դեմքը։



© NEWS.am STYLE