Այն օրվանից, ինչ Մեգան Մարքլը դարձել է արքայական ընտանիքի անդամը, նրա ուսերին մեծ պատասխանատվություն է ընկել: Հենց այդ պարտականություններից մեկն էլ Եղիսաբեթ II-ին ուղեկցելն էր դեպի Չեշիրի կոմսություն:
Մեգանը եւ թագուհի Եղիսաբեթը ներկա են գտնվել «Mersey Gateway Bridge» կամրջի բացմանը, այնուհետեւ մասնակցել են «Storyhouse Theatre» –ի հանդիսավոր միջոցառմանը: Վերջին կանգառը «Chester Town Hall» –ն է:
Թագուհին եւ Սասսեքսի դքսուհին նշված վայր մեկնեցին «The Royal Train» գնացքով, որից թագավորական ընտանիքը օգտվում է դեռեւս 1842 թվականից սկսած: Հանուն արդարության պետք է նշել, որ քչերը պատիվ ունեն օգտվել այդ լեգենդար գնացքից:
Աղբյուրը՝ People
Լուսանկարները՝ GettyImages