Աննա Դովլաթյանը տեսանյութում ցույց է տվել իր քնքուշ պարը

23:15   14 հունիսի, 2018

Դավիթ Աղաջանյանի կինը, երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հաճախ է իր օգտատերերի հետ կիսվում նոր հրապարակումներով: Հիմնականում նա  շեշտը դնում է նուրբ լուսանկարներ հրապարակելու վրա: Այս անգամ դերասանուհին իր Instagram-ի էջի story բաժնում կիսվել է տեսանյութերով, որոնք արված են խնջույքի ժամանակ:



Տեսանյութում Դավիթ Աղաջանյանի կինը ցույց է տալիս իր պարելու ունակությունը: Նա նաեւ մակագրել է տեսանյութը, գրելով. «Որտեղ երեխեքը, այնտեղ՝ ես» : Դերասանուհին նուրբ եւ քնքուշ կերպար է ընտրել խնջույքի համար:



Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը հաճախ են միասին սիրառատ լուսանկարներ հրապարակում: Վերջերս Աննան  իր Instagram-ի էջում  կիսվել էր  իր եւ Դավիթի ժպիտ առաջացնող լուսանկարով:
Աննան մեկնաբանել էր  լուսանկարը՝ կից թողնելով ռուսալեզու գրառում. «Բոլորին լավ հինգշաբթի»:  Ավելի քան 76 հազար հետեւորդ ունեցող Աննան հաճախ հաճելի մեկնաբանություններ է ստանում: Հիացմունքի խոսքերին նա պատասխանել էր. «Շնորհակալ եմ, սիրելինե՛րս»: 



© NEWS.am STYLE