Քրիստինա Ագիլերան ու Ջիմմի Ֆելլոնը ինկոնգնիտո երգել են նյույորքյան մետրոյում

11:36   15 հունիսի, 2018

Ինչ էլ ասեք, բայց ամերիկյան շոուներից ավելի հետաքրքիրը չկա։ Նույնիսկ, եթե դրանց թեման ձեզ ինչ-որ պատճառով չի հետաքրքրում, միեւնույն է դրանք այնքան պրոֆեսիոնալ են պատրաստված, որ հաճույք ես ստանում հենց միայն աշխատանքի որակից։ Իսկ Ջիմմի Ֆելլոնը իր գործում անգերազանցելի վարպետ է ու իր երեկոյան The Tonight Show Starring Jimmy Fallon շոուի շրջանակում հաճախ է տարբեր աստղերի հետ նյույորքյան մետրո իջնում ու այնտեղ ֆլեշմոբ կազմակերպում։ Ավելի ճիշտ ՝ փոքր համերգ տալիս։ Ճիշտ է, նա և հրավիրված աստղերը մինչեւ վերջին պահը չեն հայտնում իրենց անունները։ Ու դրանից ստացում է այն, ինչ այս անգամ ստացվել է Քրիստինա Ագիլերայի հետ։



© NEWS.am STYLE