Կրքոտ Քենդալ Ջեններն ու Բելլա Հադիդը՝ DSquard2 –ի համար

12:33   15 հունիսի, 2018

Fasiongonetogue-ի Youtube ալիքով հրապարակվել է  կանադական DSquard2 ապրանքանիշի հետաքրքիր, վինտաժային տեսահոլովակը։ Ապրանքանիշի նոր անսամբլները ներկայացրել են Քենդալ Ջեններն ու Բելլա Հադիդը։

Աղջիկներին լուսանկարել է լուսանկարիչների հայտնի դուետ Մերթ Ալասն ու Մարկուս Պիգգոտը։

Տեսահոլովակը, որտեղ գովազդվում է ապրանքանիշի աշնանային հավաքածուն,  նկարահանված է Վայրի արեւմուտքի մասին կովբոյական ֆիլմերի ու 70-ականների ոճով։

Որպես նկարահանումների վայր ընտրված է մի մոթել։ Կովբոյական ոճով հագնված մոդելները,   էքստրավագանտ կեղծամներ են, որոնք հատուկ նրանց համար պատրաստել է վարսավիր Սեմ Մաքնայթը։



© NEWS.am STYLE