Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է Ռուսաստանի հավաքականին ու ֆուտբոլասերներին

13:31   15 հունիսի, 2018

Դե ինչ, տարվա՝ կամ ավելի ճիշտ չորս տարվա ամենակարեւոր մարզական  իրադարձությունը երեկ մեկնարկեց Ռուսաստանում։ Խոսքն իհարկե ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին է, որը երեկ Ռուսաստանում հանդիսավոր կերպով մեկնարկեց  տանտերերի ու Սաուդյան Արաբիայի հավաքականների հանդիպումով։ Ռուսները հաղթեցին 5։0 հաշվով, իսկ Գարիկ Մարտիրոսյանը, որպես իսկական ֆուտբոլասեր, շնորհավորել է հավաքականի բոլոր երկրպագուներին հետեւյալ գրառումը հրապարակելով իր Instagram-ում

«Շնորհավորում եմ Ռուսաստանի հավաքականին ու բոլոր ֆուտբոլասերներին, Չերիշեւն ու Գոլովինը փայլուն խաղացին։ Դզյուբան ու Գազինսկին՝ սուպեր խաղացին, բոլոր մյուսներն էլ ՝ լավ խաղացին, կեցցեն։ Լավ կլիներ, եթե չկորցնեինք այս ֆուտբոլային կուրաժը, չէ՞ որ առջեւում ուժեղ մրցակիցներ են։ Առաջ, Ռուսաստան։ Ալան Դզագոեւին շուտափույթ ապաքինում ենք մաղթում», - գրել էր Մարտիրոսյանը։  



© NEWS.am STYLE