Ժաննա Բուտուլյանը հիշել է մանկությունը

13:44   15 հունիսի, 2018

Սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Ժաննա Բուտուլյանն  Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել կարուսելից: 30-ամյա դերասանուհին իր միկրոբլոգում գրառում է կատարել կյանքի ճշմարտության եւ ստի մասին: Նա գրել է. «... Ով է թշնամի, ով ընկեր այն կարուսելում, ինչը կյանք եք անվանում:

Կհասկանաս, միայն ցրելով կասկածները, կիմանաս ճշմարտությունը եւ ողջ սուտը… P.S. Էս ձին ո՞վ ա?!»:

Ավելի վաղ, սերիալային դերասանուհին իր միկրոբլոգում ցույց էր տվել, թե ինչ գիրք է կարդում:

Ժաննա Բուտուլյանի ձեռքին Էլչին Սաֆարլիի գիրքն էր, որը կոչվում է՝ «Երբ վերադառնամ, տանը եղիր»: Դերասանուհին որևէ կերպ չէր մեկնաբանել լուսանկարը, սակայն, պետք է ասել, որ շատ գունագեղ լուսանկար էր ստացվել:



© NEWS.am STYLE