Գարիկ Մարտիրոսյանի կինը «հոգեբույժի մոտ հերթում»

14:37   15 հունիսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, շարունակում է մեզ ուրախացնել Instagram-ում իր գրառումներով, առավել եւս, որ Ժաննան ոչ միայն ակտիվ է, այլեւ  պոզիտիվով լի  հաղորդագրություններ է հրապարակում։

Ի դեպ, Ժաննայի գրառումները շատ ավելի հետաքրքիր են, քան Գարիկինը, և հետո՝ հայ շոումենի կնոջ հումորն էլ կարելի է բնութագրել որպես բարձրակարգ։

Ժաննա Լեւինան ահա այս լուսանկարն է հրապարակել, որտեղ ինքն է պատկերված ցուցափեղկի ֆոնին, որտեղ մանեկեններ են երեւում, ու այն մակագրել ահա այսպես․

«Հոգեբանի մոտ հերթում։ Անձամբ ես՝ ընդամենը հարց տալու համար»,- գրել է Ժաննան։



© NEWS.am STYLE