Աննա Դովլաթյանի եւ նրա սիրելիի սիրառատ համբույրը

15:23   15 հունիսի, 2018

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, արդեն նաեւ դիզայներ Աննա Դովլաթյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Աննա, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, այս անգամ եւս բացառություն չարեց: Իր տեղադրած հերթական հնայիչ լուսանկարում Աննա ու նրա սիրելին՝ Դավիթ Աղաջանյանը համբուրվում են: Երգչուհու թողած մեկնաբանությունից պարզ է դառնում, որ զույգը ներկա է գտնվել ծննդյան խնջույքի:

Ավելի վաղ, երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը իր միկրոբլոգի օգտատերերի հետ կիսվել էր տեսանյութերով, որոնք արել էին խնջույքի ժամանակ: Տեսանյութում նա ցույց էր տալիս իր պարելու ունակությունը: Նա նաեւ մակագրել էր տեսանյութը, գրելով. «Որտեղ երեխեքը, այնտեղ՝ ես»: Դերասանուհին նուրբ եւ քնքուշ կերպար էր ընտրել խնջույքի համար:

Ավելի քան 76 հազար հետեւորդ ունեցող Աննան հաճախ հաճելի մեկնաբանություններ է ստանում: Հիացմունքի խոսքերին նա երբեմն էլ պատասխանում է:



© NEWS.am STYLE