Քիմ Քարդաշյանին դստեր՝ Նորթի հետ «բռնացրել են» քաղցրավենիքի խանութում   

15:04   15 հունիսի, 2018

Քիմի տեղաշարժերին հետեւելն անհնար է՝ նա մեկ ցուցադրում է իր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի  նոր հավաքածուն  Կալաբասասում, մեկ Մեմֆիս է ուղեւորվում՝ հանդիպելու իր շնորհիվ ազատ արձակված աֆրոամերիկուհի Էլիս Ջոնսոնի հետ, մեկ էլ Նյու Յորքում է հայտնվում դստեր՝ Նորթի ու ընտանիքի ընկերոջ՝ Ջոնաթան Չեբանի հետ։

Կամ էլ քույրերի հետ հայտնվում է աշխարհի 100 ամենասեքսուալ կանանց վարկանիշում ՝ ըստ Maxim ամսագրի։

Հիմա էլ հայուհուն ու նրա 4-ամյա դստերը պապարացիները նկատել են Նյու Յորքում։

37-ամյա հեռուստաաստղը դուրս է  եկել  մի ահռելի ջիպից, որից հետո դստեր ու Չեբանի հետ միասին գնում քաղցրավենիքների խանութի ուղղությամբ։

Բնականաբար, ամբողջ հագուստը, հատկապես կոշիկները, Քանյե Ուեսթի հավաքածուից է:  

Նույնիսկ մանկականը

Քանյեն օրերս վաճառքի է հանել իր նոր Yeezy մարզակոշիկները։

Նկատեք, որ Նորթի սանրվածքը ալյա Արիանա Գրանդե է։

Ու պիցցան էլ չի խանգարի )))

Քիմը քաղաք էր ժամանել գործերով ու երկու օր կմնա այնտեղ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid, Splash, AFP



© NEWS.am STYLE