Եվա Ռիվասը խնդրում է վարձավճարով օթեւան տրամադրել շնիկին

15:43   15 հունիսի, 2018

Եվա Ռիվասը խնդրում է փողի դիմաց օթեւան տրամադրել շնիկին։ Երգչուհին իր Instagram-ում հրապարակել է շնիկի լուսանկարները։

«Ռոստով ու Ռոստովի մարզ։ Ես պատրաստ եմ ամսական 5000 վճարել նրանց, ովքեր կսիրեն ու օթեւան կտրամադրեն նրան։ ՆԱ համակրելի է ու բարի»,- մակագրել է լուսանկարը Եվան։

Մեր կողմից նշենք, որ հայտնի երգչուհին սկսել է իր միկրոբլոգում  շատ ավելի հազվադեպ լուսանկարներ հրապարակել ու գրառումներ անել։ Թե ինչով է դա պայմանավորրված՝ դեռ պարզ չէ, գուցե պարզապես Եվային հոգնեցրել են հեյթերների բացասական մեկնաբանությունները։



© NEWS.am STYLE