Սուսաննա Պետրոսյանը հրապարակել է դստեր լուսանկարն ու հուզիչ գրառում կատարել

17:44   15 հունիսի, 2018

Սուսաննա Պետրոսյանը ցույց է տվել մեծացած դստերը: Երգչուհու առաջնեկը՝ Ալիսան, արդեն մեկ տարեկան է: Սուսաննան իր Instagram-ի էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով մեծացած ու մայրիկի նման ժպտերեսիկ Ալիսային: Սակայն, երգչուհին նաեւ ընտանեկան ջերմ լուսանկար է տեղադրել՝ ամուսնու եւ դստեր հետ: Ի դեպ, լուսանկարներն արված են Չինաստանում, համենայն դեպս,  այդպես է նշել Սուսաննան:

Դստեր լուսանկարներին կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը. «Իմ կյանքի լույսն այսօր դարձավ 1 տարեկան: Անասելի հուզառատ օր էր… Շնորհակալ ենք, որ կաս մեր կյանքում իմ լույս»:

Սուսաննայի միկրոբլոգի հետեւորդներն անտարբեր չեմ մնացել եւ միացել են երգչուհու շնորհավորանքին՝ թողնելով իրենց ջերմագին մաղթանքները:

 



© NEWS.am STYLE