Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Նյու Յորքում կազմակերպել են ռեփերի նոր ալբոմի ունկնդրումը

16:22   15 հունիսի, 2018

Հիմա հասկանալի է դարձել, թե ինչու է Քիմը Նյու Յորք ժամանել։ Իսկ մենք կարծում էինք, թե միայն Նորթին քաղցրավենիքներ գնելու համար էր այդ այցը։

Ինչպես գիտեք, Քանյե Ուեսթը վերջերս թողարկել է իր նոր YE ալբոմը, որը պարունակում է յոթ թրեք։

Բնականաբար բոլոր յոթ երգերն էլ զբաղեցնում են ամերիկյան ու համաշխարհային հիթ շքերթների առաջին յոթ տեղերը։

Քանյեն Վայոմինգի առանձնատանն իր ընկերների համար կազմակերպել էր ալբոմի ունկնդրում։ Ու հիմա նույնպիսի ունկնդրում է կազմակերպել նաեւ Նյու Յորքում։

Քանյեի հետ էր նաեւ Քիմը

Քիմը՝ Yeezy անսամբլով ու կոշիկով

Ու ահա այսքան բազմաքանակ մարդիկ

Ի դեպ, ալբոմը կենդանի հնչողությամբ ներկայացնելուց հետո ռեփերը կնոջ ու ընկերների հետ միասին գնացել էր ալբոմի թողարկման կապակցությամբ կազմակերպված երեկույթի, սակայն շփոթել էր ակումբի տեղը)))

Քիչ անց նրանք այնուամենայնիվ գտել են ճիշտ ակումբը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  Getty, Mega, backgrid, Splash, AFP



© NEWS.am STYLE