Անհայտ տղամարդն իրեն անվանել է Ժաննա Ֆրիսկեի ամուսինը

16:43   15 հունիսի, 2018

Այսօր լրացավ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան երրորդ տարելիցը, իսկ լրագրողները գտել են ոմն տղամարդու, ով պնդում է, որ հինգ տարի գաղտնի հանդիպել է Ժաննա Ֆրիսկեի հետ։

Համացանցում հայտնվել է НТВ-ի «Новые русские сенсации» հաղորդման նոր թողարկման անոնսը։ Հաղորդումը նվիրված է Ժաննա Ֆրիսկեին։

Տղամարդու խոսքով՝  հարաբերությունները, որոնք իբրեւ հինգ տարի են տեւել, երգչուհին ջանասիրաբար թաքցրել է։

«Դե ինքդ ես հասկանում, որ դու պետք է բերանդ փակ պահես»,- այսպես է փոխանցում տղամարդը Ժաննայի զգուշացումը։

Սակայն հիմա, Ժաննա Ֆրիսկեի մահից երեք տարի անց, նախկին սիրեցյալը որոշել է խախտել լռությունը։ Ասում են, իբրեւ հենց նրան էր Ժաննան ընտրել որպես իր երեխայի հայր, սակայն տղամարդը պատրաստ չի եղել նման պատասխանատվության։

«Լռել այն մասին, որ ինքը երեխա է ուզում, Ժաննան այլեւս չէր կարող»,- նշել է երգչուհուն նախկին ընտրյալը։

Ինչպես վստահեցնում է կադրի ետևից լսվող ձայնը, երգչուհին նախընտրել է քողարկել այդ հարաբերությունները իր մյուս սիրեցյալից՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւից։



© NEWS.am STYLE