Սիրուշոն հերթական անակնկալն է պատրաստում իր երկրպագուների համար. նոր լուսանկար՝ նկարահանման հրապարակից

17:02   15 հունիսի, 2018

Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում որոշակի դադարից հետո կրկին լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում նա կրում է սպորտային հագուստ՝ ջինսե տաբատ, կեդեր եը վերնաշապիկ:

Երգչուհին երեկ նույնպես նկարահանման հրապարակից լուսանկարներ էր հրապարակել:

Սիրուշոյի երկրպագուների թողած մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նրանք անհամբեր սպասում են այն ամենին, ինչ կներկայացնի երգչուհին:

Իր հրապարակմնաը կից Սիրուշոն գրել է. «Այսօր»:

Ի դեպ, դարձյալ լուսանկարներին կից մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ նա իր թիմով գտնվում է Գյումրի քաղաքում:



© NEWS.am STYLE