Մարիամ Մելիքյանը վայելում է հանգիստը Ստամբուլում

19:24   15 հունիսի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր տեսանյութ է հրապարակել: Հոլովակում դերասանուհին ցույց է տալիս, թե ինչպես է վայելում ամառը, սակայն նա որևէ կերպ չի մակագրել տեսանյութը, միայն նշել է ջերմաստիճանը ու գտնվելու վայրը:



Հաղորդավարուհին նաեւ նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում: Լուսանկարը արված է նույն վայրում, որտեղ եւ տեսանյութը: Թեեւ Մարիամը այս անգամ եւս զերծ է մնացել իր հրապարակումը մեկնաբանելուց, սակայն նկարին կից արված նշումից հասկանալի է դառնում, որ նա վայելում է իր հանգիստը Ստամբուլում:



Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին
լուսանկար էր հրապարակել: Տեղադրված լուսանկարում նա իր միկրոբլոգի հետեւորդներին ցույց է տվել իր նոր անձնագրի լուսանկարը: Լուսանակրին կից երիտասարդ դերասանուհին  հարցրել էր իր հետեւորդների կարծիքը: Նա գրել էր. «Նոր անձնագրիս լուսանկարը, ես սիրեցի, իսկ դու՞ք»:





© NEWS.am STYLE