Միշա Գալուստյանը հումորային հոլովակ է հրապարակել

19:50   15 հունիսի, 2018

Հայտնի հումորիստ ու շոումեն  Միշա Գալուստյանը  իր Instagram-ի միկրոբլոգի story հավելվածում իր հետեւորդներին ներկայացրել է հումորային հոլովակ, որը արված է հատուկ հավելվածի օգնությամբ:



Հոլովակում հումորիստը կատակում է ոչ թե սրամիտ արտահայտությունների, այլ այս անգամ՝ ժեստերի միջոցով: Տեսանյութում այնպիսի տպավորություն է, կարծես հումորիստը խեղդվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հումորիստն Instagram-ի իր էջում դուստրերի՝ Էլինայի ու Էսթելլայի, ինչպես նաեւ կնոջ՝ Վիկտորիայի հետ լուսանկար էր տեղադրել:



«Շնորհավորում եմ բոլորիդ ամռան գալստյան եւ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ», -մեկնաբանել էր իր լուսանկարները Միշա Գալուստյանը:






© NEWS.am STYLE