Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը՝ դստեր 5-ամյակի կապակցությամբ

20:08   15 հունիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր Instagram-ում հրապարակել է դստեր՝ Նորթի լուսանկարը եւ շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը: Հայուհին իր հրապարակած լուսանկարին կից գրել է. «Իմ փոքրիկ աղջիկը այսօր 5 տարեկան է դառնում: Դա մեծ պատիվ է, որ ես քո մայրիկն եմ, Նո՛րթ: Դու ավելի շատ ուրախություն ես բերել իմ աշխարհ, քան ես կարող էի երազել: Չեմ կարող հավատալ, որ դու արդեն այսքան մեծ ես: դու շատ բախտավոր ես, որ այսքան շատ ընկերներ ունես ու այսքան կախարդական երեկույթ: Ես քեզ սիրում եմ, իմ հոբելյար աղջնակ»:



Աստղը նաեւ,թերեւս մի փոքր հանդիմանելով, հավելել է. «Հիմա, երբ դու արդեն 5 տարեկան ես, չե՞ս կարծում, որ ժամանակն է ավելի բարի լինել եղբորդ հանդեպ»: Քիմը դստեր նոր լուսանկարներով է կիսվել նաեւ իր միկրոբլոգի story հավելվածում:



Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի դուստր Նորթ Ուեսթը լույս աշխարհ է եկել 2013 թվականի հունիսի 15-ին: Նա հեռուստաաստղի առաջնեկն է:



Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Նյու Յորքում կազմակերպել էին ռեփերի նոր ալբոմի ունկնդրումը: Ինչպես գիտեք, Քանյե Ուեսթը վերջերս թողարկել է իր նոր YE ալբոմը, որը պարունակում է յոթ թրեք։ Բնականաբար բոլոր յոթ երգերն էլ զբաղեցնում են ամերիկյան ու համաշխարհային հիթ շքերթների առաջին յոթ տեղերը։






© NEWS.am STYLE