«Ամերիկյան սարսափ պատմությունը» եթեր կգնա ավելի վաղ, քան նախատեսված էր

22:10   15 հունիսի, 2018

«Ամերիկյան սարսափ պատմությունը» (American Horror Story) սերիալի նոր եթերաշրջանը երկար սպասեցնել չի տա:  Սերիալի ստեղծող Ռայան Մյորֆին իր twitter-յան էջում պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որը ուրախացրել է սերիալի երկրպագուներին:



Ինչպես գիտենք, սերիալը յուրահատուկ է նրանով, որ յուրաքանչյուր եթերաշրջան առանձին պատմություն է՝ առանձին հերոսներով: Յուրաքանյուր հաջորդ եթերաշրջանում ընդհատվում է նախորդի սյուժետային գիծը:



Այս եթերաշրջանը լինելու է առաջինի եւ երրորդի միաձուլումը: Կախարդների եւ տուն-մարդասպանի քրոսովերը բավականին սպասված է երկրպագուների կողմից:



Մյորֆին Twitter-ում գրել է, որ նոր եթերաշրջանը չի սպասվում հաջորդ տարի, քանի որ եթեր է հեռարձակվելու հենց այս տարի: Նա նաեւ հավելել է, որ կախարդների մասին պատմությունները այս սեպտեմբերին շատ թրենդային են լինելու:




                                                                                                                 Աղբյուրը՝ Deadline
                                                                                                     Լուսանկարները՝ Imdb.com



© NEWS.am STYLE