Գարիկ Մարտիրոսյանի կնոջ փոքրիկ բացահայտումը ամուսնու մասին

23:45   15 հունիսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, հաճախ է մեզ ուրախացում Instagram-ում իր գրառումներով, առավել եւս, որ Ժաննան ոչ միայն ակտիվ է, այլեւ  պոզիտիվով լի  հաղորդագրություններ է հրապարակում։

Այս անգամ նրա հրապարակումը վերաբերում է այս ժամանակահատվածում չափազանց ակտուալ՝ ֆուտբոլային թեմային: Ժաննան հրապարակել է իր եւ Գարիկ Մարտիրոսյանի լուսանկարը:



Նա նաեւ բացել է փոքրիկ գաղտնիք, թե ում է երկրպագում ամուսինը: Ժաննան գրել է հետեւյալը. «Գարիկի հետ եկել ենք ֆուտբոլ դիտելու: Խաղում են Իսպանիան ու Պորտուգալիան: Գարիկը Պորտուգալիայի կողմից է»: Այնուհետեւ Ժաննան հարցրել է հետեւորդներին՝ արդյոք նրանց դուր է գալիս իր շապիկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժաննա Լեւինան այս լուսանկարն էր հրապարակել, որտեղ ինքն է պատկերված ցուցափեղկի ֆոնին, որի ետեւում մանեկեններ են երեւում: Նա լուսանկարը մակագրելէ այսպես․«Հոգեբանի մոտ հերթում։ Անձամբ ես՝ ընդամենը հարց տալու համար»,- գրել է Ժաննան։



© NEWS.am STYLE