Ուկրաինայում բնակվող հայ դիզայներ Հայկ Ավանեսյանը մասնակցել է հայկական հեռուստատեսության համար նկարահանումներին

10:10   16 հունիսի, 2018

Վաղուց չենք հիշել Հայկ Ավանեսյանի մասին։ Ուկրաինայում հայտնի հայ դիզայները, որի մասին մենք բազմիցս գրել ենք, ու ի դեպ կարող ենք պարծենալ նրա հետ մեր անձնական ծանոթությամբ, շուտով կհայտնվի հայկական հեռուստատեսության հաղորդումներից մեկում։

NEWS.am STYLE–ն ուրախ է հայտնել, որ Հայկը խոսել է մեր գործընկերների հետ «Շանթ» հեռուստատեսության «Աշխարհի հայերը» հայտնի հաղորդումից, որն ամեն շաբաթ հանդիսատեսին է ներկայացնում մեր այն հայրենակիցներին, որոնք մեծ բարձունքներ են նվաճել Հայաստանի սահմաններից դուրս ու իրենց ոլորտի առաջատարներն են։

Նկարահանումները արվել են դիզայների ատելյեում։

Հարցազրույցի ընթացքում Հայկը պատմել է իր արմատների ու հայրենիքի հետ իր կապերի մասին, իր ստեղծագործությունների վրա գեների ազդեցության, Hayk Avanesyan ապրանքանիշի փիլիսոփայության կայացման և շատ այլ բաների մասին, ինչի մասին են վկայում նկարահանումների վայրից լուսանկարները, որոնք հրապարակվել են դիզայների  Facebook-յան էջում

 



© NEWS.am STYLE