Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու «անկեղծ» ֆոտոշարքը

00:18   16 հունիսի, 2018

Սկանդալային Բլեք Չայնան Instagram-ի իր միկրոբլոգում կիսվել է լուսանկարների շարքով, որոնք սովորականից ավելի անկեղծ ու թեժ են: Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին լուսանկարներում ամբողջությամբ մերկ է: 30-ամյա սկանդալային մոդելը ոչ մի կերպ չի մեկնաբանել իր լուսանկարները: Դրանք, թերեւս, չունեն մեկնաբանությունների կարիք:







Հիշեցնենք, որ Քարդաշյան- Ջեներ գերդաստանի միջև պարզաբանումները շարունակվում են ։  TMZ-ը տեղեկացրել էր, որ Ռոբի նախկին ընկերուհու խոսքով, ով նաև նրա դստեր՝ Դրիմ Ռենեի մայրն է, Չայնայի Rob & Chyna շոուն E!  հեռուստաալիքով դադարեցվել է, քանի որ Քարդաշյան- Ջեներ գերդաստանը գաղտնի պայմանավորվել էր ալիքի հետ։ Աղջիկը վստահեցնում էր, որ Քարդաշյանների ընտանիքը շանտաժի է ենթարկել հեռուստաալիքի ղեկավարությանը, հայտնելով, որ եթե Չայնայի շոուն շարունակվի, ապա աշխարհի ամենահայտնի ռեալիթի շոուներից մեկը՝ Keeping Up With The Kardashians շոուն այլևս չի նկարահանվի այդ ալիքով։  



Ընդհարումներն ու տարաձայնությունները սկսվել են այն ժամանակ, երբ Ռոբ Քարդաշյանը գաղտնի կերպով տեսել է սիրելիի հաղորդագրությունները ընկերուհուն, որտեղ նա խոստովանում է, որ միայն հանուն Քարդաշյանների գերդաստանի համբավի է Ռոբի կողքին:



© NEWS.am STYLE