ՀՈւՆԻՍԻ 19-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   19 հունիսի, 2018

ԽՈՅԵՐ

Աշխատեք այսօր ձեր էներգիան խաղաղ նպատակների ուղղել, այլապես այն շուրջն ամեն ինչ կոչնչացնի:

ՑԼԵՐ

Այսօր դուք հակառակ սեռի կողմից հոգեւոր ջերմության եւ սրտացավության կարիք կունենաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ մոտ կցանկանա պարծենալ իր գիտելիքներով, այնպես որ` պատրաստ եղեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ ամեն կերպ կշեղեն ձեր անձնական կյանքից, ինչը շատ կնյարդայնացնի ինչպես ձեզ, այնպես էլ ձեր սիրելիին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ժամանակ անցկացնել մաքուր օդում եւ ցանկալի է` ձեր ընկերակցությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին չի հասկանա ձեզ կես խոսքից, անգամ եթե դուք խոսեք առանց հանելուկների:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սիրելիի հետ համատեղ ինչ-որ բան պատրաստել` սկսած տոնածառի խաղալիքից, վերջացրած` տան կահույքով:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր շատ կարեւոր է, որպեսզի ներդաշնակ լինեք սիրելիի հետ հագուկապի առումով: Օրինակ` հագնեք միանման գույներով հագուստ եւ այլն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Անկախ ամեն ինչից լավ տրամադրվեք։ Այդպես օրն ավելի հրաշալի կթվա։ Ձեր սիրելին եւս լավ կանի հետեւի ձեր օրինակին, սակայն պետք է խոստովանել՝ նրա մոտ դա այդքան էլ հեշտ չի լինի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ընտանիքի անդամներից որեւէ մեկը կձախողի ձեր ծրագրերը։ Հնարավոր է՝ ձեր սիրելիի մայրիկը շուտ վերադառնա տուն եւ չկարողանաք երեկոն անցկացնել միասին։ Մի տխրեք․ փորձեք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա զարմացնել ձեզ եւ դա նրան կհաջողվի, սակայն հարց է՝ այդ զարմանքը ձեզ համար դրակա՞ն կլինի, թե՞ բացասական։ Ամեն դեպքում աշխատեք զսպել ձեր էմոցիաներն ու սիրելիին ցույց չտալ, որ իր անակնկալկը ձեզ դուր չի եկել։

ՁԿՆԵՐ

Այսօր, վերջապես, կիրականա ձեր նվիրական երազանքը։ Սակայն այն կարող է վնաս հասցնել ձեր անձնական կյանքին, քանի որ դուք այդ երազանքը պահել էիք մինչ սիրելիին հանդիպելը։ Հետեւաբար, ստիպված կլինեք ընտրություն կատարել ձեր երզանքի եւ սիրելիի միջեւ։

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE