«Руки Вверх!» խմբի Սերգեյ Ժուկովը ցույց է տվել իր երիտասարդ կնոջ բաց լուսանկարը

15:07   16 հունիսի, 2018

Հավանաբար դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են «Руки Вверх!» խմբին, իսկ եթե ավելի լավ հիշողություն ունեն, քան մենք, ապա հավանաբար կհիշեն նաեւ խմբի մեներգիչ Սերգեյ Ժուկովին։ Եվ այսպես, երգիչ Սերգեյ Ժուկովը ու «Сливки» խմբի մեներգչուհի Ռեգինա Բրիդն ամուսնացել են 2007-ին, նրանք երեք երեխա ունեն։

Բայց դա ամենեւին չի խանգարում Ժուկովին իր Instagram-ում հրապարակել իր կնոջ ահա այսպիսի լուսանկար։

Լուսանկարի վրա Ռեգինան մեջքից է պատկերված՝ երգչի կինը պառկած է ձեռքին հրացան ու նշան է բռնում անտեսանելի հակառակորդի վրա։

«Ինձ համար թանկ է յուրաքանչյուր վայրկյանը, երբ դու ինձ հետ ես․․․ ես որսում եմ քո յուրաքանչյուր բառը, ես նախանձում եմ, որ դու այսքան ուժեղ ես, եռանդուն,  աշխատունակ, ես հիանում եմ նրանով, թե ինչպես ես քո ներքին զարմանալի ուժերի շնորհիվ հասցնում օգնել մեզ՝ մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամին»,- գրել է Սերգեյը։



© NEWS.am STYLE