Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը՝ Yeezy Season 6 նոր հավաքածուի համար

12:04   16 հունիսի, 2018

Ինչպես է հնարավոր շոուբիզնեսի ոլորտում աշխատող կայքի օրը առանց Քիմ Քարդաշյանի մասին հիշատակման։ Օրն առանց հեռուստաաստղի մասին նորությունների՝ պարզապես անհնար է։ Եվ այսպես, ինչպես գիտեք, Քանյե Ուեսթը բացի նրանից, որ օրերս թողարկել էր իր նոր YE ալբոմը  (ավելորդ է ասել, որ բոլոր յոթ երգերն էլ զբաղեցրել են ԱՄՆ հիթ շքերթների առաջին յոթ տեղերը), նաև սոցցանցերում ներկայացրել է իր հագուստի ու կոշիկի նոր հավաքածուն։  

Ահա և Yeezy Season 6 նոր հավաքածուի անսամբլների ցուցադրությունը ստանձնել է նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորությունը՝ նրա կինը՝ ՔԻմ Քարդաշյանը։

 Իր կայքում  37-ամյա հայուհին հրապարակել  է լուսանկարներ՝ Քանյե Ուեսթի նոր հավաքածուի անսամբլներով։

Դիտում ենք ու այս ամենը պատկերացնում մեր գեղեցկուհիների վրա Երևանում զբոսնելիս )))

 



© NEWS.am STYLE