Քալիֆորնիայում հայտնվել է գրաֆիտի՝ վերջերս մահացած Էնթոնի Բուրդենի դիմանկարով

13:28   16 հունիսի, 2018

Անցած շաբաթ 61 տարեկանում մահացավ հանրահայտ շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը, որը իր  Anthony Bourdain Parts Unknown հաղորդման շրջանակներում անցած տարի այցելել էր նաև Հայաստան, ու CNN ալիքով մայիսի վերջին ներկայացրել իր թողարկումը Սերժ Թանկյանի հետ։  

Գրաֆիտիի հայտնի վարպետ Ջոնաս Նեվերը, որը մասնագիտանում է հայտնի մարդկանց դիմանկարների վրա, Սանտա Մոնիկայի պատերից մեկի վրա պատկերել է Բուրդենին։

«Ես տեսա, թե ինչպես էին շատերը վշտացել, որ նա ինքնասպան է եղել։ Ես զգում էի, որ պետք է հարգանքի տուրք մատուցեմ նրան, այս գրաֆիտին ինձ պատվիրել է մի ընկերություն, բայց ես այն անվճար եմ արել՝ Էնթոնիի հիշատակին»,- մեջբերում է նկարչի խոսքը TMZ-ը։

 

 



© NEWS.am STYLE