Քենդալ Ջեններն ու Բելլա Հադիդը Միլան են ժամանել՝ մասնակցելու Նորաձեւության շաբաթին

17:11   16 հունիսի, 2018

Իտալիայում մեկնարկում է Նորաձեւության շաբաթը։ Միլան են ժամանում հանրահայտ մոդելներ։ 

Ջոան Սմոլսն արդեն հասցրել է տպավորել բոլորին իր գեղեցկությամբ, երբ պոդիումի վրա ներկայացնում էր Alberta Ferretti Women's Resort հավաքածուն։

 Իսկ տեղի պապարացիները քաղաքում նկատել են նաեւ Բելլա Հադիդին ու Քենդալ Ջեններին։

 21-ամյա Բելլային ու 22-ամյա Քենդալին նկատել են օդանավակայանում։

Աղջիկները մասնակցելու են Versace նորաձեւության տան ցուցադրությանը։  Ու ոչ միայն։ 

Միաժամանակ fashiongonerogue-ի Youtube ալիքով ցուցադրվել է DSquared2 կանադական ապրանքանիշի վինտաժային տեսահոլովակը։ Ապրանքանիշի նոր անսամբլները ներկայացրել էին Քենդալ Ջեններն ու Բելլա Հադիդը։   

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  Beescoop.com



© NEWS.am STYLE