Քանյե Ուեսթին «բռնացրել են» լացող դստեր՝ Նորթի հետ

18:10   16 հունիսի, 2018

Երեկ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դուստրը հինգ տարեկան դարձավ։ Քիմը հուզիչ ձեւով է շնորհավորել իր դստերը, իսկ հետո նյույորքցի պապարացիները կարողացել են «որսալ» Քիմին, Նորթին ու Քանյեին, երբ նրանք գնում էին Polo Bar, որտեղ Նորթին սպասում էր կոնֆետներով լի տորթ։ 

The Keeping Up With The Kardashians հեռուստանախագխծի աստղն ամուսնու ու դստեր հետ էր, վերջինս՝ չինական ավանդական մետաքսյա հագուստով էր։ 

Չնայած մի պահ Նորթը չգիտես ինչու չէր ուզում գնալ շքեղ ռեստորան, ու սկսել էր լացել։

Իսկ հայրը գրկել էր նրան ու հանգիստ հասցրել նշանակության կետ։  

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝  Backgrid



© NEWS.am STYLE