«Ես հասարակության արտացոլանքն եմ». այսօր ծնվել է Թուփաք Շակուրը

14:28   16 հունիսի, 2018

Այսօր՝ հունիսի 16-ին է ծնվել աշխարհահռչակ ռեփեր Թուփաք Շակուրը: Նա կդառնար 47 տարեկան…

Ռեփերի երգերը, հիմնականում, ռասիզմի, բռնության և աղքատության դեմ պայքարի կոչեր են:

«Rolling Stone» ամսագիրը ամերիկացի ռեփերին դասել է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կատարողների շարքին: Թուփաքն առաջին ռեփերն է, որի պատվին հուշարձան է կառուցվել:

Նրա կյանքը, սակայն, բավականին դժվար ու կարճ է եղել: 1996 թ-ի սեպտեմբերի 13-ին` 25 տարեկան հասակում, համաշխարհային ճանաչում ունեցող ռեփերը սպանվել է: Մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել ռեփերին մահացու վնասվածքներ հացրած անձնավորությունը: Սակայն մի բան հստակ է՝ նրա ստեղծագործական ձեռքբերումները մինչ օրս ապրում են:

Ձեզ ենք ներկայացնում ռեփերի հայտնի մեջբերումներից մի քանիսը. 

«Իրականությունը սխալ է, երազներն են ճշմարտություն»:

«Ես մահվանից չեմ վախենում: Միակ մտավախությունս դրանից հետո այլ մարմնում վերածնվելն է»:

«Արդյոք հացագործությո՞ւն է, երբ պայքարում ես մի բանի համար, ինչը քոնն է»:

«Ես պարզապես ցանկանում եմ գոյատեւել եւ ինձ տրված այս կեղտոտ ու զզվելի կյանքից միայն լավը վերցնել»:

«Ես հասարակության արտացոլանքն եմ»:

«Մենք բոլորս էլ մի օր մեռնելու ենք, մեր արյունը նույնանման երակներում է հոսում»:

«Կարծում եմ՝ ես ի ծնե առաջնոդ եմ: Ես գիտեմ խոնարհվել իշխանության առաջ, եթե դա այն իշխանությունն է, որին ես հարգում եմ»:

«Ես երեւի պատժվում եմ դժվար կյանքի գնով»:

«Թվում է, թե ամեն անգամ, երբ մի բան հաղթահարում ես, մի այլ բան է պատահում, որպեսզի քեզ կրկին վայր գցի»:

«Մայրս միշտ ինձ ասում էր. «Եթե չես կարողանում գտնել մի բան, ինչի համար արժե ապրել, գտիր մի այլ բան, ինչի համար արժե մեռնել»»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE