Ռոզա Ֆիլբերգի նոր լուսանկարը՝ իր «հարազատ հոգու» հետ

15:34   16 հունիսի, 2018

Երգչուհի, սերիալային դերասանուհի Ռոզա Ֆիլբերգն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրված լուսանկարում Ռոզան եղբոր՝ երգիչ Մհերի հետ է: Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը. «Հարազատ հոգի»:

Ավելի վաղ, Ռոզա Ֆիլբերգն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա Մովսես Երեմյանի հետ է: Իսկ լուսանկարին կից երգչուհին խոսել էր սիրո, սիրո համար պայքարելու եւ սիրելիներին հաճախ դրա մասին ասելու մասին: Ռոզան գրել էր. «Մեր հերոսների պատմությունը հասարակ է, նրանցից յուրաքանչյուրն առանձին ունի իր անցյալը, որն իրենց դեռ հանգիստ չի տալիս… Նրանք դեռ ստիպված են անցնել շատ փորձությունների միջով, որպեսզի երջանիկ լինեն միասին, եւ այդ ժամանակն ու անցած ճանապարհը կապացուցի իրենց սերը մինյանց հանդեպ…Ցանկանում եմ բոլոր մեզ դիտողներին մաղթել, որպեսզի պայքարեն իրենց սիրո համար եւ ձեր սիրելիներին հաճախ ասեք դրա մասին, քանզի ոչ ոք չգիտի, թե ինչ է մեզ սպասում առջեւում»:



© NEWS.am STYLE