«10 տարի է անցել, ինչ ավարտել եմ համալսարանը». Լուսինե Թովմասյանը՝ համալսարանի շրջանավարտի համազգեստով

18:37   16 հունիսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ հրապարակումներով եւ գրառումներով, որտեղ գեղեցկուհին դստեր՝ Արիանայի հետ է: Այսօր, գեղեցկուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարներում Լուսինե Թովմասյանը ներկայացել է համալսարանի շրջանավարտի համազգեստով: Այս հրապարակմանը կից գեղեցկուհին գրել է. «10 տարի է անցել, ինչ ես ավարտել եմ համալսարանը»:

Նշենք, որ ավելի վաղ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջում դստեր՝ գեղեցկուհի Արիանայի հերթական լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարներին կից  Լուսինե Թովմասյանը դստերը վերբերող գրառում էր կատարել: Նա անգլերեն լեզվով գրել է. «Դու իմ ամենամեծ երազանքն ես, որը կատարվել է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջի story հավելվածում դստեր՝ գեղեցկուհի Արիանայի հետ լուսանկարներ էր հրապարակել: Լուսանկարներն արված էին հայտնի՝ «առաջ-հետո» սկզբունքով: Առաջին լուսանկարում Արիանան չէր ժպտում, իսկ ահա երկրորդում՝ նա մեղմ ժպտում էր:



© NEWS.am STYLE