Արմեն Պետրոսյանի եւ նրա կնոջ գրկախառնությունը՝ Գյումրիից

21:23   16 հունիսի, 2018

Պրոդյուսեր, դերասան, հումորիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ) Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրված լուսանկարում Արմենը կնոջ՝ Քրիստինա Սմսարյանի հետ է: Նրանք Գյումրիում են: Զույգը ներկայացել է գրկախառնված: Իր միկրոբլոգի հերթական հրապարակված լուսանկարին կից Արմեն Պետրոսյանը գրել է. «Սիրում եմ շատ Գյումրին»:

Նշենք, որ ավելի վաղ Արմեն Պետրոսյանը լուսանկար էր հրապարակել կրկին կնոջ հետ: Նրանք Չինաստանում էին: Զույգը նկարվել էր երկնաքերի ֆոնին: Հրապարակված լուսանկարին կից Մենչը գրել էր. «Երևան 2045 թվական»:

Հիշեցնենք, որ Արմեն Պետրոսյանը հանդիսանում է մի շարք երգիչների, ինչպես նաեւ հայկական հեռուստաեթերի ամենաերկարակյաց սիթքոմի՝ «Ֆուլ հաուս»-ի պրոդյուսերը:

 



© NEWS.am STYLE