Բլոգ Լի. Սարի Թաղ, անանցանելի փողոցներ եւ քանղվող տներ

19:05   17 հունիսի, 2018

Անցած անգամ ես՝ Լիանաս, այցելել էի Կոնդ եւ համոզվեցի, որ կիսավեր ու քայքայված շինություններ կան ոչ միայն Մումբայում կամ Ռիոյում, այլեւ Երեւանում:

Ես վստահ եմ, որ Կոնդի կյանքի անտանելի պայմաններն ազդել են ոչ միայն ինձ վրա, այլ նաեւ, հաստատ իրենց փոքրիկ հետքն են թողեց յուրաքանչյուր ընթերցողի հոգում:

Մենք շարունակում ենք մեր փոքրիկ ճանապարհորդություններն այն համայնքներով, որոնք չնայած ոչնչի փորձում են պահպանել այդ հին, սակայն հաճելի մթնոլորտը: Այդ իսկ պատճառով էլ մենք այստեղ ենք՝ Սարի Թաղում:

Այս վայրը գտնվում է քաղաքի կենտրոնից քիչ հեռու, չնայած բարձրանալով այստեղ, չեք էլ կարող պատկերացնել, թե որքան մոտ եք «քաղաքակրթությանն» ու կյանքի ընդունված եւ նորմալ պայմաններին:

Կիսավեր տներն ուղղակիորեն կորում են նեղլիկ փողոցներում: Այս վայրն ավելի շատ հիշեցնում է փողոցների փոքրիկ լաբիրինթ՝ փոքրիկ տնակներով, որոնք վաղուց ապրել են իրենց կյանքը:

Թափանցելով փողոցների խորքն ինձ մոտ առաջացավ մեկ հարց. «Որքա՞ն վաղուց է այստեղ ասֆալտ արվել»: Եվ այս հարցի պատասխանը ես ստացա անմիջապես:

Ութը տարվա ընթացքում որոշ բնակիչներ 16 անգամ դիմում են ներկայացրել քաղաքապետարան՝ իրենց համայնքում ասֆալտը վերանորոգելու համար, սակայն, անօգուտ, նշեց Սարի Թաղի բնակիչներից մեկը:

Նրա խոսքերով, իրնց դիմումները քաղաքապետարանը մերժել է, ավելացնելով, որ իրենց համայնքի ճանապարհների վերանորոգումը շատ թանկ հաճույք է:

Սակայն, այդ ամենը դեռ ոչինչ: Բայց ինձ բախտ վիճակվեց իմանալ, նաեւ, որ դպրոցահասակ երեխաները դպրոց են գնում աղբակույտերի միջով, լքված տների կողքով, քանդքնդված փողոցնորով ու մութ խաչմերուկներով: Այս ամենն էլ այն պարզ պատճառով, որ դպրոց տանող այլ ճամապարհ չկա:

Հ.Գ. Խմբագրությունն իր կողմից ցանկանում է հավելել, որ եթե հին կառավարությունը ուշադրություն չէր դարձնում Սարի Թաղին ու Կոնդին, ապա դա մեծ սխալ էր: Այս համայնքները կարելի է կարգի բերել, ինչպես վրացիները կարգի բերեցին Հավլաբարը՝ այն դարձնելով Թբիլիսիի զբոսաշրջիկների մաենաշատ այցելած վայրը: Քանի որ, արդեն Երեւանի կենտրոնում հին Երեւանից գրեթե ոչինչ չի մնացել, ապա Կոնդն ու Սարի Թաղն արժանի են ուշադրության եւ տուրիզմով զբաղվող պատկան մարմինները ցանկալի է չշարունակեն իրենց գործունեությունը միայն Հյուսիսային Պողոտայում փառատոններ ու  համերգներ կազմակերպելով, այլ նաեւ իրենց ներուժը օգտագործեն, որպեսզի վերականգնեն գոնե քաղաքի այս երկու համայնքները, որտեղ մարդիկ կկարողանան ապրել 21-րդ դարին համապատասխան, իսկ զբոսաշրջիկներն էլ կզգան ողջ սերն ու ջերմությունը, որը կա այդ համայնքների բնակիչների մոտ:

Հատուկ «շնորհակալություն» Երեւանի քաղաքապետարանին այս երկու համայնքներին հատկացրած «ուշադրության» համար…

Հեղինակներ՝ Լիանա Խուդոյան եւ Պարույր Սինիավկսի

 



© NEWS.am STYLE