11:34 17 հունիսի, 2018Օ՛, գրողը տանի!!!! Այս սա հիանալի նորություն է R&B-ի երկրպագուների համար, հայտնում է TMZ-ին: Լոնդոնում տեղի ունեցած համերգի ժամանակ Բեյոնսեն ու Ջեյ Զին (հայտնի երգչուհին համաշխարհային շրջագայության է մեկնել իր՝ On The Run II համերգային ծրագրով) հայտարարել են նոր ալբոմի թողարկման մասին, որը կոչվում է «Everything Is Love»:
Քիչ ուշ, Բեյոնսեն Instagram-ի իր էջում անոնսել է ալբոմը՝ տեսանյութի միջոցով:
Ալբոմը լույս է տեսել Ջեյ Զիի Tidal կայքում: Այն ներառում է ինը ստեղծագործություն:
Ալբոմի անսպասելի թողարկումը, հավանաբար կապված է այն բանի հետ, որ Ջեյ Զիի գլխավոր մրցակից՝ Քանյե Ուեսթը վերջերս է թողարկել իր ալբոմը, որտեղ ներկայացված բոլոր երգերը զբաղեցնում են հիթ-շքերթների առաջին հորիզոնականները:
Չենք զարմանա, եթե առաջիկայում իրավիճակը փոխվի: