«Իմ բարությունը թուլության հետ մի շփոթեք». Անժելա Սարգսյան

11:46   17 հունիսի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին պառկած է  անկողնու վրա: Անժելա Սարգսյանն իր այս հրապարակմանը կից կատարել է հետեւյալ՝ անգլերեն լեզվով գրառում: Նա գրել է. «Անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ են հայտնվում իմ ճանապարհին, ես հաստատակամ եմ: Ես սիրում եմ իմ կյանքը! Եվ նրանց, ովքեր խոչընդոտներ են առաջացնում իմ ճանապարհին, շնորհակալություն. Դուք ինձ ավելի ուժեղ եւ ավելի լավն եք դարձնում: Իմ բարությունը թուլության հետ մի շփոթեք»:

Ավելի վաղ դերասանուհին կարճ հոլովակ էր հրապարակել Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ: Տեղադրված տեսանյութում դերասանուհին ձեռքեր մեջ պահում էր պտտվող գլոբուս: Իր հրապարակմանը կից նա անգլերենով գրել էր. «Աշխարհն իմ ձեռքերում է»:

 



© NEWS.am STYLE